Մծարա
Գյուղ | ||
---|---|---|
Մծարա | ||
աբխ.՝ Мҵара, վրացերեն՝ მწარა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 270 մ | |
Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
Բնակչություն | 383 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Մծարա (աբխազ.` Мҵара, վրաց.` მწარა), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 17 կմ հյուսիս-արևելք, նախալեռնային գոտում: Գտնվում է ծովի մակարդակից 270 մ բարձրության վրա:
Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մծարա գյուղը հանդիսանում է Մծարայի գյուղական խորհրդի կենտրոնը, որը միավորում է թվով 6 գյուղակ: Այդ գյուղերը, որոնք մոտ են Բզիբի լեռնաշղթային, ավանդաբար ունեն Վերին Մծարա, իսկ հարթավայրային գյուղերը` Ներքին Մծարա անվանումները:
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 447 մարդ (այդ թվում, Ներքին Մծարայում` 348 մարդ, իսկ Վերին Մծարայում` 99 մարդ), հիմնականում հայեր, իսկ Մծարայի գյուղական խորհրդի տարածքում` 1273 մարդ, կրկին հիմնականում հայեր[1]: 1989 թվականի տվյալներով Մծարայի գյուղական խորհրդի տարածքում ապրում էր 793 մարդ, բուն Մծարայում` 398 մարդ (Ներքին Մծարայում` 254 մարդ, Վերին Մծարայում` 144 մարդ)[2], հիմնականում հայեր և աբխազներ[3]:
2011 թվականին Մծարայի գյուղական խորհրդի տարածքում ապրում էր 383 մարդ, որից 337 (88,0%) - հայեր, 29 (7,6%) - աբխազներ, 15 (3,9%) - ռուսներ, 2 (0,5%) - հույներ[4]:
Հաշվառման տարեթիվ | Բնակչության թվաքանակ | Էթնիկ կազմ |
---|---|---|
1886 | 499 | հայեր 100% |
1926 | 1.269 | հայեր 88,9%; ռուսներ 3,5%; հույներ 1,2% |
1959 | 1.273 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 793 | հայեր, հույներ 25% Վերին Մծարայում |
2011 | 383 | հայեր (88,0 %), աբխազներ (7,6 %), ռուսներ (3,9 %), հույներ (0,5 %) |
1881 թվականից ի վեր, երբ Սամսունից եկած հայերի կողմից հիմնադրվել էր Մծարան, այն դարձել էր Աբխազիայի առաջին հայկական կանոնավոր գյուղը: 1879 թվականի հոկտեմբերին եկել էր համշենահայերի 20 ընտանիք, իսկ մեկ տարի անց ևս 117 մարդ: 2004 թվականին, Աբխազիայում նշվել է հայկական Մծարա գյուղի 125-ամյակը: