Լաբրա
Գյուղ | ||
---|---|---|
Լաբրա | ||
աբխ.՝ Лабра, վրաց.՝ ლაბრა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Օչամչիրայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 80 մ | |
Բնակչություն | 566 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Լաբրա (աբխազ.` Лабра, վրաց.` ლაბრა), հայաբնակ գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում։ Գտնվում է Օչամչիրայից 15 կմ հյուսիս-արևմուտք` հարթավայրային գոտում։ Վարչականորեն հանդիսանում է Լաբրայի գյուղական համայնքի կենտրոնը։ Այն Աբխազիայի ամենաարևելյան և ամենահարավային հայկական գյուղն է։
Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաբրայի բնակչությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, ցիտրուսային կուլտուրաների, եգիպտացորենի, դափնու մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ունի հայկական դպրոց, գրադարան և բուժկայան։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում հայեր են[1][2]։ Լաբրան Աբխազիայի ամենահին հայկական բնակավայրերից մեկն է։
Հաշվառման տարեթիվը | Բնակչության թիվը | Էթնիկ կազմը |
---|---|---|
1926 | 854 | հայեր 92,9%; ռուսներ 3,6%; վրացիներ 1,1% |
1959 | 1.380 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 1.955 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
2011 | 566 | հայեր 90,1%, վրացիներ 5,1%, աբխազներ 4,2% |
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրել են 1890-1906 թվականներին` Օրդուի և Չարշամբայի շրջակայքից եկած համշենահայերը[3]։ Աբխազա-վրացական պատերազմի տարիներին գյուղը մեծ վնասներ է կրել։ Ներկայումս բնակչության թիվը խիստ կրճատվել է։ Գյուղում հիմնականում բնակվում են ավագ սերնդի ներկայացուցիչները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Перепись населения Абхазии 2011. Очамчырский район
- ↑ Переписи населения в Абхазии 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003, 2011
- ↑ Abkhazia Armenians: Holding a home in an unstable territory Archived 2016-09-19 at the Wayback Machine., AGBU, 1 ноября 2004
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 466)։ ![]() |