Փսիրցխա
Գյուղ | ||
---|---|---|
Փսիրցխա | ||
աբխ.՝ Ҧсырӡха, վրաց.՝ ფსირცხა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 80 մ | |
Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
Բնակչություն | 1738 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ | |
|
Փսիրցխա (նաև` Պսիրծխա, Պսիրցխա, Պսիրձխա, աբխազերեն՝ Ҧсырӡха, վրացերեն՝ ფსირცხა), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 20 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 834 մարդ` հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին՝ 1386 մարդ[2], հայեր և աբխազներ[3]։
2011 թվականի հաշվառումներով, գյուղում բնակվում է 1738 մարդ, որից 1205-ը հայեր[4]։
Հաշվառման տարեթիվը | Բնակչության թիվը | Էթնիկ կազմը |
---|---|---|
1886 | 221 | հայեր 100 % |
1926 | 1657 | հայեր 57,2 %; ռուսներ 15,6 %; վրացիներ 9,1 %; հույներ 2,8 %; աբխազներ 2,1 % |
1959 | 2637 | հայեր, ռուսներ (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 2889 | հայեր, ռուսներ (կոնկրետ տվյալներ չկան) |
2011 | 1738 | հայեր (69,3 %), աբխազներ (18,8 %), ռուսներ (8,1 %) |
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսների և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական տարրական դպրոց, բուժկայան, ակումբ և հանգստյան տուն։
Գյուղը հիմնադրել են Սինոպից և Օրդուից եկած հայերը` 1881 թվականին։
Ժամանակակից Նոր Աֆոն քաղաքի տարածքը անցյալում եղել է Փսիրցխա գյուղի մի մասը։ 1920-1930 թվականներին Նոր Աֆոնը աբխազների կողմից նույնպես կոչվել է Փսիրցխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 407)։ ![]() |
|