Jump to content

Լիձավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լիձավա
աբխ.՝ Лӡаа, վրաց.՝ ლიძავა
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ՀամայնքԳագրայի շրջան և Սուխումի օկրուգ
ԲԾՄ30 մ
Բնակչություն1930 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Լիձավա (Աբխազիա)##
Լիձավա (Աբխազիա)

Լիձավա կամ Լձաա (աբխազերեն՝ Лӡаа, վրացերեն՝ ლიძავა), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 15 կմ հարավ-արևելք, Բզիբ գետի ձախ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա, Սև ծովի Պիցունդայի ծովախորշի ափին։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1789 բնակիչ` հայեր, աբխազներ, վրացիներ և ռուսներ[2][3], իսկ 1989 թվականին՝ 1506 բնակիչ[4], կրկին հայեր, աբխազներ, վրացիներ և ռուսներ[5]։

Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղում ապրում էր 1930 մարդ, որից 913 (47,3%) - աբխազներ, 707 (36,6%) - հայեր, 210 (10,9%) - ռուսներ, 47 (2,4%) - վրացիներ, 18 (0,9%) - ուկրաինացիներ, 4 (0,2%) - հույներ և 31 (1,6%) այլ ազգերի ներկայացուցիչներ[6][7]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների, դափնու, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ ութամյա դպրոց, հայ-աբխազա-ռուսական տարրական դպրոց, մշակույթի տուն, կինոթատրոն և բուժկայան։

Հայերը եկել են Ինյայից` 1896 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
  2. Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  3. Этнокарта Абхазской АССР 1959
  4. Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  5. Этноязыковые карты Абхазии в 1989 и 2003 годах. Коряков Ю. Б.
  6. Abkhazia Ethnic-comm 2011
  7. Перепись населения Абхазии 2011. Гагрский район
  8. «В Гагрском районе ведутся раскопки раннесредневекового храма в селе Лдзаа». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 616