Սուխումի շրջան (Ռուսական կայսրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հիմնադրված է1883 թ.
Մակերես8621 կմ²
Բնակչություն106 179 մարդ (1897)
##Սուխումի շրջան (Ռուսական կայսրություն) (Ռուսական կայսրություն)
Red pog.png

Սուխումի շրջան (Ռուսական կայսրություն) (ռուս.՝ Сухумский округ), մինչև 19-րդ դարի վերջը` Քութայիսի նահանգի վարչատարածքային միավոր Ռուսական կայսրության կազմում, ավելի ուշ՝ հատուկ շրջան: Կենտրոնը Սուխում քաղաքն է։ Այն մոտավորապես համապատասխանում էր ներկայիս Աբխազիայի մեծ մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1883 թվականին Սուխումիի ռազմական գերատեսչության բազայի վրա[1]։ 1883-1903 թվականներին եղել է Քութայիսի նահանգի կազմում։ Բաղկացած էր 4 մասերից՝ Գումիստա, Գուդաուտա, Կոդորսկի, Սամուրզականսկի։ Այն ներառում էր երեք պատմական շրջաններ՝ Աբխազիա, Սամուրզական և Ծեբելդա։ 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության երկու (Զաքաթալայի հետ միասին) հատուկ շրջաններից մեկը՝ հավասարեցված նահանգներին։

1918 թվականին շրջանը մտել է Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետության կազմի մեջ։ 1921 թվականի մարտի 28-ին Սուխումի շրջանի տարածքում հռչակվեց Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերես՝ 8621 կմ² (7575,4 վերստ²)։ Հյուսիսում սահմանակից էր Կուբանի շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Սևծովյան նահանգի հետ, հարավ-արևմուտքում ողողվել է Սև ծովի ջրերով։

შავიზღვისპირეთის გუბერნია გაგრით და მდინარე ბზიფის აუზით. 1912 წ.

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում էր 106179 մարդ (1897 թվական), այդ թվում՝ Սուխում՝ 7998 մարդ։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կազմը ըստ 1897 թվականի մարդահամարի[2].

ԸՆԴԱՄԵՆԸ 106,179 մարդ 100%
աբխազներ 58,697 55,28%
մեգրելներ 23,810 22,42%
հայեր 6,552 6,17%
հույներ 5,393 5,08%
ռուսներ 5,135 4,84%
վրացիներ 1,830 1,72%
թուրքեր 1,347 1,27%

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին շրջանը բաղկացած էր 65 գյուղական վարչություններից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]