Աղդարա
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Աղդարա | ||
| 43°03′56″N 40°58′49″E / 43.06556°N 40.98028°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն | |
| ԲԾՄ | 360 մ | |
| Բնակչություն | 71 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Աղդարա ( աբխազերեն՝ Аҕдара, վրացերեն՝ აღდარა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 20 կմ հյուսիս։ Գտնվում է Գումիստա գետի աջ ափին, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 210 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1968 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում ապրում էր 463 մարդ` հայեր, նաև աբխազներ։ 1989 թվականին, գյուղում արդեն բնակվում էր 71 մարդ[3], կրկին հայեր։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց։
Հայերը եկել են 1886 թվականին՝ Օրդուի շրջակայքի գյուղերից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 51)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
