Վերին Յաշթխվա
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Վերին Յաշթխվա | |
վրաց.՝ ზემო იაშთხვა | |
Երկիր | ![]() |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ |
ԲԾՄ | 150 մ |
Բնակչություն | 454 մարդ (1989) |
Ազգային կազմ | Հայեր |
Վերին Յաշթխվա ( վրաց.` ზემო იაშთხვა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 8 կմ հյուսիս: Գտնվում է ծովի մակարդակից 150 մ բարձրության վրա:
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին գյուղն ուներ 538 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականին` 454 բնակիչ[3], կրկին հիմնականում հայեր:
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և մեղվաբուծությամբ: Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց և ակումբ:
Գյուղը հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1890 թվականին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |