Կլդիանի
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Կլդիանի | ||
աբխ.՝ Азрыпщ, վրաց.՝ კლდიანი | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան | |
ԲԾՄ | 380 մ | |
Բնակչություն | 138 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Կլդիանի կամ Ազրիփշ (աբխազերեն՝ Азрыпщ, վրացերեն՝ კლდიანი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Մեխադիր գետի ափին, Գագրայից 22 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 380 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 257 մարդ` հիմնականում հայեր[1][2]։ 1989 թվականին, գյուղում բնակվում էր 138 մարդ[3], կրկին հիմնականում հայեր[4]։
Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական տարրական դպրոց։
Հիմնադրել են Օրդուից և նրա շրջակայքից եկած համշենահայերը` 1900 թվականին։
1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Ազրիփշ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 477)։ |
|