Օրեխովո (գյուղ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Օրեխովո | ||
| 43°21′32.4094″N 40°9′49.0432″E / 43.359002611°N 40.163623111°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Գագրայի շրջան | |
| ԲԾՄ | 350 մ | |
| Բնակչություն | 88 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
|
| ||
Օրեխովո կամ Արասախու (աբխազերեն՝ Арасаху, վրաց.՝ ორეხოვო) գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 78 մարդ, հիմնականում հայեր[2][3], աբխազներ և վրացիներ։ 1989 թվականին գյուղն ուներ 88 բնակիչ[4], մեծամասնությունը հիմնականում հայեր[5]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից` 1917 թվականին։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրեխովո գյուղը 1948-1955 թվականներին կոչվել է Կակլիանի, իսկ 1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, վերանվանվել է Արասախու[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
- ↑ Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989 г. Коряков Ю.Б.
- ↑ «Официальный интернет-ресурс Национального Новоафонского историко-культурного заповедника "Анакопия"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| ||||||||||||||||||||||||||||||
