Պրիմորսկոյե (Աբխազիա)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Պրիմորսկոյե | ||
| 43°5′29.86″N 40°41′52.28″E / 43.0916278°N 40.6978556°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Գուդաութի շրջան և Գուդաութայի մունիցիպալիտետ | |
| ԲԾՄ | 50 մ | |
| Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
| Բնակչություն | 1384 մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, Ռուսներ | |
| Ավտոմոբիլային կոդ | ABH | |
|
| ||
Պրիմորսկոյե կամ Ցկուարա[1] (աբխազերեն՝ Цәкәара, վրացերեն՝ პრიმორსკოე), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Սև ծովի ափին։ Գտնվում է Գուդաութայից 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1268 բնակիչ, իսկ գյուղական խորհուրդն ուներ 2516 բնակիչ, հիմնականում հայեր, ռուսներ և աբխազներ[2]։ 1989 թվականին գյուղում ապրում էր 721 մարդ[3][4]` հիմնականում հայեր և աբխազներ, իսկ գյուղական խորհրդի կազմում` 2572 բնակիչ։
2011 թվականի տվյալների համաձայն, գյուղական խորհուրդն ուներ 1384 բնակիչ, որից 828 (58,8%) - հայեր, 416 (30,1%) - աբխազներ, 106 (7,7%) - ռուսներ, 16 (1,2%) - ուկրաինացիներ, 11 (0,8%) - վրացիներ և 7 (0,5%) այլ ազգերի ներկայացուցիչներ[1]։
| Հաշվառման տարեթիվ | Բնակչության թվաքանակ | Էթնիկ կազմ |
|---|---|---|
| 1926 | 546 | ռուսներ 46,7%; ուկրաինացիներ 28,4%; աբխազներ 9,7%; հույներ 3,1%; վրացիներ 2,2% |
| 1959 | 2.516 (բուն գյուղում` 1268) | հայեր, ռուսներ, աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան) |
| 1989 | 2.572 (բուն գյուղում` 721) | հայեր, ռուսներ, աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան) |
| 2011 | 1.384 | հայեր (58,8 %), աբխազներ (30,1 %), ռուսներ (7,7 %) |
1970 թվականին գյուղ է այցելել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը[5]։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1925 թվականը, գյուղը կոչվում էր Պետրոպավլովսկոյե (Петропавловское): Հետագայում անվանվել է Պրիմորսկոյե (Приморское, პრიმორსკოე): Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղն այժմ կոչվում է Ցկուարա (Цәкәара):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Перепись населения Абхазии 2011. Гудаутский район
- ↑ Всесоюзная перепись населения 1959. Гудаутский район. Сёла и преимущественные национальности
- ↑ «Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР». Արխիվացված է օրիգինալից 2022-11-24-ին. Վերցված է 2017-06-22-ին.
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю.Б.
- ↑ Журнал Знамя 2005 год № 11
| ||||||||||||||||||||||||||||||
