Մուխնարի
Արտաքին տեսք
| բնակավայր | ||
|---|---|---|
| Մուխնարի | ||
| 43°26′37″N 40°07′11″E / 43.44361°N 40.11972°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Գագրայի շրջան | |
| ԲԾՄ | 320 մ | |
| Բնակչություն | 138 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
|
| ||
Մուխնարի կամ Կացիրխա (աբխազերեն՝ Кацырха, վրաց.՝ მუხნარი ), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 23 կմ հյուսիս-արևմուտք, Ժեոփսիս գետի աջ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 320 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 338 մարդ` հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականին՝ 138 մարդ[3], կրկին հայեր[4]։
Բնակչությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։
Գյուղը հիմնադրել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից եկած համշենահայերը` 1889 թվականին։
1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Կացիրխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 78)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
