Ձիգութա
Գյուղ | ||
---|---|---|
Ձիգութա | ||
աբխ.՝ Ӡыхәҭа, վրաց.՝ ძიგუთა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 120 մ | |
Բնակչություն | 1036 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, Հույներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ձիգութա (աբխազ.` Ӡыхәҭа, վրաց.` ძიგუთა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 2 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 720 մարդ, հիմնականում հայեր, վրացիներ և հույներ[1][2] , իսկ 1989 թվականին գյուղն ուներ 881 բնակիչ[3][4]։
Համաձայն 2011 թվականի տվյալների, գյուղական խորհրդի ենթակայության տակ բնակվում էր 1036 մարդ, որից 645 (62,3%) - հայեր, 183 (17,7%) - աբխազներ, 66 (6,4%) - ռուսներ, 65 (6,3%) - վրացիներ, 51 (4,9%) - հույներ, 5 (0,5%) - ուկրաինացիներ և 21 (2,0%) - այլ ազգերի ներկայացուցիչներ[5]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան և մրգափաթեթավորման գործարան։
Հայերը եկել են Տրապիզոնից` 1897 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |