Հաբու
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Հաբու | ||
վրաց.՝ ხაბიუ | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գուդաութի շրջան | |
ԲԾՄ | 350 մ | |
Բնակչություն | 33 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Հաբու (նաև` Խաբյու, վրացերեն՝ ხაბიუ), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 25 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 85 մարդ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին գյուղն ուներ 33 բնակիչ[2], կրկին հիմնականում հայեր։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ տարրական դպրոց։
Հիմնադրել են Սամսունի շրջակայքից եկած հայերը` 1890 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 40)։ ![]() |
|