Փառնաութ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Փառնաութ | ||
աբխ.՝ Парнаут, վրացերեն՝ ფარნაუთი | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Գուլրիփշի շրջան | |
ԲԾՄ | 320 մ | |
Բնակչություն | 130 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +995 | |
|
Փառնաութ (նաև` Բառնաութ, աբխազ.` Парнаут, վրացերեն՝ ფარნაუთი), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1]: Գտնվում է Գուլրիփշից 9 կմ հյուսիս-արևելք և ծովի մակարդակից 320 մ բարձրության վրա:
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում էր 650 մարդ, հիմնականում հայեր [2][3][4]: 1989 թվականին գյուղն ուներ 130 բնակիչ[5], հիմնականում կրկին հայեր[6], մասամբ նաև վրացիներ:
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ հայկական միջնակարգ և վրացական տարրական դպրոցներ, ակումբ, սղոցարան և բուժկայան:
Գյուղը հիմնադրվել է 1878 թվականին, իսկ հայերը եկել են 1903 թվականին` Տրապիզոնի շրջակայքի գյուղերից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ По Законам Грузии — в составе Гульрипшского муниципалитета Автономной Республики Абхазия
- ↑ Աբխազիայի Էթնորքարտեզը
- ↑ Всесоюзная перепись населения 1959. Сухумский район (вкл. современный Гульрипшский район). Сёла и преимущественные национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю. Б.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |