Ներքին Յաշթխվա
Գյուղ | |
---|---|
Ներքին Յաշթխվա | |
վրաց.՝ ქვემო იაშთხვა | |
Երկիր | ![]() |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ |
ԲԾՄ | 100 մ |
Բնակչություն | 3022 մարդ (1989) |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ |
Ներքին Յաշթխվա ( վրաց.` ქვემო იაშთხვა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 2 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1328 մարդ[1][2]` վրացիներ, հայեր, աբխազներ, հույներ և ռուսներ, իսկ 1989 թվականին, գյուղն ուներ արդեն 3022 բնակիչ[3], նույնպես բազմազգ։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։
Գյուղը հիմնադրվել է 1890 թվականին։ Հայերը եկել են Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ գյուղերից` 1949 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |