Ծեբելդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ծեբելդա
աբխ.՝ Ҵабал, վրաց.՝ წებელდა
Կոորդինատներ: 43°1′48″ հս․ լ. 41°16′12″ ավ. ե. / 43.03000° հս․. լ. 41.27000° ավ. ե. / 43.03000; 41.27000
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ450 մ
Բնակչություն165 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+03:00
##Ծեբելդա (Աբխազիա)
Red pog.png

Ծեբելդա կամ Ծաբալ ( աբխազ.` Ҵабал, վրաց.` წებელდა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի ափին, Գուլրիփշից 23 կմ հյուսիս-արևելք: Գտնվում է ծովի մակարդակից 450 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի տվյալների համաձայն, գյուղն ուներ 619 բնակիչ[1], չնայած գյուղական խորհրդի ողջ տարածքում բնակվում էր 3558 մարդ: Ներկայումս գյուղի բնակչության զգալի մեծամասնությունը հայեր են: 2003 թվականին հայերը կազմում էին Ծաբալի բնակչության 52,2%-ը, իսկ աբխազները` 27,2%-ը:

2011 թվականի հաշվառումների տվյալներով, գյուղն ուներ 165 բնակիչ, որից 134 (81,2%) - հայեր, 17 (10,3%) - հույներ, 7 (4,2%) - վրացիներ, 4 (2,4%) - ռուսներ և 3 (1,8%) - աբխազներ[2]:

Ծաբալը տարածքային առումով, Գուլրիփշի շրջանի ամենամեծ գյուղն է, նրա տարածքով է անցնում Սուխումի ռազմական ճանապարհը:

Ծեբելդայում է ծնվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Մելքոնյանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]