Համայնք (վարչատարածքային միավոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
Համայնք մի շարք երկրներում վարչատարածքային միավոր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մակարդակի։ Համայնքը հիմնականում ներկայացնում է իրենից փոքր վարչական միավոր՝ քաղաքով կամ մեծ գյուղական բնակավայրով կենտրոնում, որի շուրջ կարող են տեղակայված լինել մի քանի փոքրիկ բնակավայրեր։ Երբեմն համայնքը կազմավորված է միայն մեկ բնակավայրից։ Համայնքին մոտ վարչատարածքային միավորներ է՝ կոմունա, որոշ դեպքերում՝ մունիցիպալիտետ, մունիցիպալ կազմավորում։
Հայերեն «համայնք» տերմինին տարբեր լեզուներում համապատասխանում են տարբեր բառեր․
- սլավոնական երկրներում օգտագործվում են ռուս.՝ «община» բառի հետ նույնարմատ անվանումներ․ բուլղար․՝ община, սերբ.՝ општина/opština, մակեդոներեն՝ општина, սլովեն.՝ občina, սլովակ.՝ obce,
- գերմանալեզու տարածաշրջաններում «Gemeinde» տերմինը թարգմանվում է որպես «համայնք»,
- ռոմանական լեզուներում համապատասխանող բառը (ֆր.՝ commune) թարգմանվում է որպես «կոմունա», սակայն «համայնք» կարող են կոչվել ֆր.՝ communautés rurales (բառացիորեն «գյուղական հանրություններ») Աֆրիկայի որոշ երկրներում,
- անգլերենում մի շարք դեպքերում համայնքին համապատասխանում է «մունիցիպալիտետը» (անգլ.՝ municipality),
- որպես «համայնք» կարող են մատուցվել նաև տերմինները, որոնք բառացիորեն նշանակում են «ծուխ» կամ «երդ» (կատ.՝ parròquia, անգլ.՝ parish, պորտ.՝ freguesia)։
Առաջին աստիճանի միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդորայի համայնքներ (կատ.՝ parròquia/parròquies)
Լիխտենշտայնի համայնքներ (գերմ.՝ Gemeinde(n))
Մակեդոնիայի համայնքներ (մակեդոներեն՝ општина)
Մոնտսերատի համայնքներ (անգլ.՝ parishes)
Չեռնոգորիայի համայնքներ (սերբ.՝ opština/општина), այդ թվում՝ 2 քաղաքային համայնքները (սերբ.՝ gradska opština/градска општина)
Սլովենիայի համայնքներ (սլովեն.՝ občine)
Երկրորդ աստիճանի միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի համայնքներ (հայերեն՝ համայնք)
Բուլղարիայի համայնքներ (բուլղար․՝ община)
Կիպրոսի համայնքներ (հուն․՝ δήμος)
Հայաստանի համայնքներ (հայերեն՝ համայնք)
Նիդերլանդների համայնքներ (հոլ.՝ gemeente(n))
Սերբիայի համայնքներ (սերբ.՝ општина/opština)
Երրորդ աստիճանի միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի համայնքներ (գերմ.՝ Gemeinde(n))
Գվինեայի գյուղական համայնքներ (ֆր.՝ communautés rurales, sous-préfectures)
Թաիլանդի համայնքներ (թաի.՝ ตำบล)
Հունաստանի համայնքներ. քաղաքային համայնքներ (հուն․՝ δήμος) և գյուղական համայնքներ (հուն․՝ κοινότητα)
Ղրղզստանի գյուղական համայնքներ (ղրղզ.՝ aiyl okmotus)
Պորտուգալիայի համայնքներ (պորտ.՝ freguesia, բառացիորեն՝ եկեղեցական ծուխ)
Սլովակիայի համայնքներ (սլովակ.՝ obce)
Վիետնամի համայնքներ (վիետ․՝ xã)
Չորրորդ աստիճանի միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի համայնքներ կամ կոմունաներ (գերմ.՝ Gemeinde(n))
Շվեյցարիայի համայնքներ կամ կոմունաներ (ֆր.՝ communes, գերմ.՝ Gemeinden, իտալ.՝ comuni, ռոմանշ.՝ vischnancas)
Չադի գյուղական համայնքներ (ֆր.՝ communautés rurales)
Սենեգալի գյուղական համայնքներ (ֆր.՝ communautés rurales)
Ֆինլանդիայի համայնքներ (ֆիններեն՝ kunta, շվեդ.՝ kommun)․ կոչվում են նաև կոմունաներ, ծխական համայնքներ, մունիցիպալիտետներ
Այլ միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կադաստրային համայնքներ (գերմ.՝ Katastralgemeinden) Ավստրիայում
- Զարգացման գյուղական կոմիտեներ (անգլ.՝ Village development committee, նեպալ.՝ गाउँ विकास समिति) Նեպալում
- Չինաստանի տեղական համայնքներ (չին.՝ 社区, փինյին՝ shèqū)․ քաղաքային շրջանների ցածր մակարդակի միավորներ
Համայնքները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի օրենսդրությամբ համայնքը համարվում է «պետական համակարգի ժողովրդավարական հիմքը»։ Այն կազմված է մեկ կամ ընդհանուր տարածքով միավորված մի քանի բնակավայրից։ Համայնքի բնակիչները ընտրովի մարմինների (ՏԻՄ) միջոցով իրականացնում են ինքնակառավարում, ունեն բյուջե և տնօրինում են համայնքային սեփականությունը։ Համայնքը հանդիսանում է իրավաբանական անձ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 79)։ ![]() |