Գումա (գյուղ)
Գյուղ | ||
---|---|---|
Գումա | ||
աբխ.՝ Гәыма, վրաց.՝ გუმა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 380 մ | |
Բնակչություն | 38 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Գումա կամ Շրոմա (աբխազ.` Гәыма, վրաց.` გუმა, შრომა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 23 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 380 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 223 մարդ` հիմնականում հայեր[1][2] , իսկ 1989 թվականին` 104 մարդ[3], կրկին հիմնականում հայեր[4]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով, գյուղում ապրում էր 38 մարդ, որից 33 (86,8%) - հայեր, 4 (10,5%) - ռուսներ և 1 (2,6%) - վրացի[5]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, թեյի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց և բուժկայան։
Հիմնադրել են Տրապիզոնից գաղթած հայերը` 1894 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 247)։ ![]() |