Մեխադիր
| գյուղակ | ||
|---|---|---|
| Մեխադիր | ||
| 43°26′52″N 40°05′45″E / 43.44778°N 40.09583°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Գագրայի շրջան | |
| ԲԾՄ | 250 մ | |
| Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
| Բնակչություն | 1779 մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
|
| ||
Մեխադիր (նախկինում՝ Նակադուլի, աբխազերեն՝ Маҳадыр, վրացերեն՝ მეხადირი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 250 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 682 բնակիչ (Վերին Նակադուլի գյուղը` 228 բնակիչ, իսկ Ներքին Նակադուլի գյուղը` 454 բնակիչ), հիմնականում հայեր[2][3]։ 1989 թվականին, գյուղում ապրում էր 137 մարդ[4], մեծամասնությունը կրկին հայեր[5]։
2011 թվականի հաշվառումներով, գյուղական բնակչության թիվը կազմել է 1779 մարդ, որից 1618 (90,9%) - հայեր, 122 (6,9%) - ռուսներ, 11 (0,6%) - ուկրաինացիներ, 7 (0,4%) - աբխազներ, 3 (0,2%) - վրացիներ և 18 (1,0%) այլ ազգերի ներկայացուցիչներ[6]։
Բնակիչները զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական ութամյա և տարրական դպրոցներ, երկու ակումբ, գրադարան և բուժկայան։ Մեխադիրը հիմնադրել են մոլդովացիները` 1883 թվականին։
Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակայքի գյուղերից` 1898 թվականին։
1956 թվականին, Նակադուլի (Վերին Նակադուլի և Ներքին Նակադուլի) գյուղը` վերանվանվել է Մեխադիր[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
- ↑ Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989 г. Коряков Ю.Б.
- ↑ Перепись населения Абхазии 2011. Гагрский район
- ↑ «Карта K-37-021». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
