Օքտոմբեր (Գուդաութայի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օքտոմբեր (այլ կիրառումներ)
Գյուղ
Օքտոմբեր
վրաց.՝ ოქტომბერი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ110 մ
Բնակչություն769 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
##Օքտոմբեր (Գուդաութայի շրջան) (Աբխազիա)
Red pog.png

Օքտոմբեր (Արախու, նախկինում` Օկտյաբրսկոյե-Սովետսկոյե, վրաց.` ოქტომბერი), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում: Գտնվում է Գուդաութայից 20 կմ հեռավորության և ծովի մակարդակից 110 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 168 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականին, գյուղում ապրում էր 769 մարդ[3], կրկին հայեր:

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ: Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան:

Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1891 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png