Ախալսոփելի (Աբխազիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալսոփել (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ախալսոփելի | ||
վրաց.՝ ახალსოფელი
| ||
| 43°0′4″N 41°5′44″E / 43.00111°N 41.09556°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն | |
| ԲԾՄ | 160 մետր | |
| Բնակչություն | 864 մարդ (1989) | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ախալսոփելի (մինչ 1943 թվականը` Նայդորֆ, վրաց.՝ ახალსოფელი , Նոր գյուղ), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 12 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 160 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 794 բնակիչ, հիմնականում հայեր[1][2]։ 1970 թվականին, գյուղն ուներ մոտ 900 բնակիչ, որից 600-ը` հայեր։ Բնակվում էին նաև վրացիներ և էստոնացիներ։ 1989 թվականին գյուղում ապրում էր 864 մարդ, հիմնականում հայեր[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, թեյի, ցիտրուսների, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց` հայկական բաժանմունքով, մշակույթի տուն և բուժկայան։
Գյուղը հիմնադրել են գերմանացիները` XIX դարի սկզբին։ Հայերը եկել են Օրդուից, Տրապիզոնից և Ջանիկից` Մեծ եղեռնի նախօրյակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 195)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
