Բզիբտա
| Քաղաքատիպ ավան | ||
|---|---|---|
| Բզիբտա | ||
| 43°13′38″N 40°21′30″E / 43.22722°N 40.35833°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Գագրայի շրջան | |
| ԲԾՄ | 190 մ | |
| Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
| Բնակչություն | 4719 մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Աբխազներ, Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Բզիբտա (մինչ 1948 թվականը` Աբգաբորթա, աբխազերեն՝ Бзыҧта, վրաց.՝ ბზიფი ), քաղաքատիպ ավան[1][2][3] Աբխազիայի Գագրայի շրջանում, Բզիբ գետի ափին, ծովի մակարդակից 190 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով Բզիբտա ավանում բնակվում էր 434 մարդ, հիմնականում վրացիներ։ Իսկ գյուղական խորհրդի ենթակայության տակ գտնվող գյուղերում (6 գյուղ` Արասաձիխի, Աղվարա, Աթիձթա, Բզիբ, Ձիչխա, Իփնարի), ընդհանուր առմամբ` 3917 մարդ (հայեր, աբխազներ և վրացիներ)[4][5]։ 1989 թվականին ավանում բնակվում էր 351 մարդ, իսկ գյուղերի հետ միասին` 10467 մարդ (կրկին հայեր, վրացիներ և աբխազներ)[6]։ 1990-ական թվականների ռազմական գործողություններից հետո, ավանում բնակվում են միայն հայեր և աբխազներ[7]։
2011 թվականի տվյալներով, բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4719 մարդ, որոնցից 2581-ը աբխազներ (54,7%), 1298-ը հայեր (27,5%), 507-ը ռուսներ (10,7%), 175-ը վրացիներ (3,7%), 41-ը ուկրաինացիներ (0,9%) և 117-ը այլ ազգերի ներկայացուցիչներ (2,5%)[1]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բզիբտա ավանի տարածքում բնակության առաջին վկայությունները վերաբերում են վաղ միջնադարին։ Գյուղի կողքին պահպանվել են միջնադարյան ամրոցի փլատակներ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են դարբնությանն ու զինագործությանը առնչվող առարկաներ, որոնք վերագրվում են 9-13-րդ դարերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Перепись населения Абхазии 2011. Гагрский район
- ↑ «Сайт Президента Абхазии. География и карта». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Abkhazia Ethnic-comm 2011
- ↑ Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989 г. Коряков Ю.Б.
- ↑ Коряков Ю. Б. Атлас кавказских языков / РАН. Ин-т языкознания. — Москва: Пилигрим, 2006. — 76 с.: карты.
| ||||||||||||||||||||||||||||||
