Նաա (գյուղ)
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Նաա | ||
| 42°57′28″N 41°16′37″E / 42.95778°N 41.27694°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Գուլրիփշի շրջան | |
| Համայնք | Գուլրիփշի շրջան | |
| ԲԾՄ | 280 մ | |
| Բնակչություն | 453 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Նաա (նաև` Նահա, աբխազերեն՝ Наа, վրաց.՝ ნაა )՝ գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի աջ ափին, Գուլրիփշից 20 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 280 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում էր 311 մարդ` հիմնականում հայեր[1][2]։ 1989 թվականին գյուղն ուներ 453 բնակիչ[3], կրկին հայեր[4]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։
Հիմնադրել են Տրապիզոնի շրջակա գյուղերից եկած հայերը` 1896 թվականին։ Նախկինում կոչվել է Նաա Հայկական (სომხური ნაა):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 172)։ |
