Անուխվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անուխվա
աբխ.՝ Анхәа
վրաց.՝ ანუხვა
հայերեն՝ Անխուա
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՇրջանԳուդաութայի շրջան
ԲԾՄ360 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն393 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդԱԲՀ
Անուխվա (Վրաստան)##
Անուխվա (Վրաստան)

Անուխվա կամ Անխուա (նախկինում՝ Ագծա (აგწა), աբխ.՝ Анхәа, վրաց.՝ ანუხვა), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 15 կմ արևելք։ Գտնվում է Սև ծովից 4 կմ հեռավորության վրա և ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 1968 թվականին կազմում էր 2600 մարդ (հայեր, աբխազներ)[1]։

Մարդահամարի տարեթիվ Բնակչություն Էթնիկ կազմ
1886 316 հայեր 100%
1926 Աբխազական Անուխվա 1.009 աբխազներ 37,0%; հայեր 32,3%; ռուսներ 6,8%
1926

Հայկական Անուխվա

1.266 հայեր 89,0%; հույներ 4,9%; աբխազներ 2,0%
1959[2] 1.699 հայեր, աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
1989[3] 834 հայեր, աբխազներ[4] (կոնկրետ տվյալներ չկան)
2011[5] 393 աբխազներ (65,6 %), հայեր (23,7 %), ռուսներ (9,7 %)

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, դափնու, եգիպտացորենի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Անուխվայում կան միջնակարգ, ութամյա և տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են Սամսունից գաղթած հայերը, 1875 թվականին։ Անուխվան առաջին հայաբնակ գյուղերից մեկն է Աբխազիայում։ 1886 թվականի տվյալներով, Անուխվայում ապրում էր 316 հայ։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին Անուխվան բաժանված էր երկու գյուղական խորհրդի` Անուխվա Աբխազական և Անուխվա Հայկական։ 20-րդ դարի կեսերից գյուղը կրկին միավորվել է։ Գյուղում գտնվում են հինավուրց «Սուրբ Գևորգ» տաճարի ավերակները և Նոր Աֆոնի վանական համալիրի մենաստանի շինությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кварчия В. Е. Историческая и современная топонимия Абхазии (Историко-этимологическое исследование). — Сухум։ Дом печати, 2006—328 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 461