Jump to content

Շուամթա (Գուլրիփշի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուամթա (այլ կիրառումներ)
գյուղ
Շուամթա
աբխազերեն՝ Самаа , վրաց.՝ შუამთა
43°03′48″N 41°21′51″E / 43.06333°N 41.36417°E / 43.06333; 41.36417
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՇրջանԳուլրիփշի շրջան
ՀամայնքԳուլրիփշի շրջան
ԲԾՄ520 մ
Բնակչություն175 մարդ (1989)
Ազգային կազմՎրացիներ, Հայեր
Ժամային գոտիUTC+4
Շուամթա (Գուլրիփշի շրջան) (Աբխազիա)##
Շուամթա (Գուլրիփշի շրջան) (Աբխազիա)

Շուամթա կամ Սամաա ( աբխազերեն՝ Самаа, վրաց.՝ შუამთა ) գյուղ Աբխազիայի, Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի աջ ափին, Գուլրիփշից 30 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 520 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, Շուամթա գյուղում ապրում էր 225 մարդ, հիմնականում վրացիներ, նաև հայեր[1][2], իսկ 1989 թվականին գյուղում բնակվում էր 175 մարդ[3], հիմնականում վրացիներ և հայեր[4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ։

Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին, Սամսունի շրջակայքից եկած հայերի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 593)։