Բամբորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Բամբորա
վրաց.՝ ბამბორა
Կոորդինատներ: 46°06′02″ հս․ լ. 40°36′00″ ավ. ե. / 46.10056° հս․. լ. 40.60000° ավ. ե. / 46.10056; 40.60000
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ50 մ
Բնակչություն3284 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ, Վրացիներ
##Բամբորա (Աբխազիա)
Red pog.png

Բամբորա (նաև` Բամբորի, վրաց.` ბამბორა), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 2 կմ հյուսիս: Գտնվում է ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 776 մարդ, հիմնականում հայեր, ռուսներ և վրացիներ[1][2]: 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 3284 բնակիչ[3]:

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ: Գյուղն ուներ ակումբ և բուժկայան:

Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1948 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png