Խեյվանի
Գյուղ | ||
---|---|---|
Խեյվանի | ||
աբխ.՝ Амзара, վրաց.՝ ხეივანი | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան | |
ԲԾՄ | 50 մ | |
Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
Բնակչություն | 1303 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ, Աբխազներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խեյվանի կամ Ամզարա (աբխազերեն՝ Амзара, վրացերեն՝ ხეივანი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 3040 բնակիչ` հիմնականում հայեր, վրացիներ, ռուսներ[1], ինչպես նաև էստոնացիներ։ 1989 թվականին այնտեղ բնակվում էր 3096 մարդ[2], գերակշռում էին հայերն ու ռուսները[3]։
2011 թվականին արված հաշվառումներով, բնակչության քանակը կազմել է 1303 մարդ, որից 1029 (79,0%) - հայեր, 124 (9,5%) - ռուսներ, 118 (9,1%) - աբխազներ, 8 (0,6%) - հույներ, 6 (0,5%) - ուկրաինացիներ, 3 (0,2%) - վրացիներ և 15 (1,2%) - այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։
Գյուղացիներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ երկու միջնակարգ դպրոց և ակումբ-կինո, գործում էր պիոներական ճամբար։
Հայերն ու վրացիները եկել են 1937 թվականին՝ շրջակա գյուղերից։
1992 թվականին, Աբխազիայի կառավարության կողմից, գյուղը վերանվանվել է Ամզարա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ |
|