Շուամթա (Գուդաութայի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուամթա (այլ կիրառումներ)
Գյուղ
Շուամթա
վրացերեն՝ ჭირუთა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ360 մ
Բնակչություն395 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
##Շուամթա (Գուդաութայի շրջան) (Աբխազիա)
Red pog.png

Շուամթա (Չիրյուտա, նախկինում` Մծարա, վրաց.` ჭირუთა - Ճիրութա), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 12 կմ արևելք: Գտնվում է ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 741 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականի հաշվառումներով` 395 բնակիչ[3], կրկին հայեր:

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան:

Գյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1879 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png