Ազանթա
Գյուղ | ||
---|---|---|
աբխ.՝ Азанта վրաց.՝ აზანთა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 640 մետր | |
Բնակչություն | 10 մարդ (1989)[1] | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ազանթա ( աբխազ.` Азанта, վրաց.` აზანთა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 42 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 640 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին գյուղն ուներ 121 բնակիչ, հիմնականում հայեր և վրացիներ[2]։ 1968 թվականին` 584 բնակիչ` հիմնականում հայեր, իսկ 1989 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 10 մարդ[3][4]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։
Ազանթան վերաշինել են Տրապիզոնից և Օրդուից ներգաղթած հայերը` 1902 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 95)։ ![]() |