Ամտղել
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ամտղել | ||
| 43°2′3.01″N 41°19′27.98″E / 43.0341694°N 41.3244389°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
| ԲԾՄ | 240 մ | |
| Բնակչություն | 397 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Ամտղել ( աբխազերեն՝ Амткял, վրացերեն՝ ამტყელი), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Ամտղել գետի ափին, Գուլրիփշից 29 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 240 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 758 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1968 թվականի հաշվառումներով, գյուղն ունեցել է 620 բնակիչ։ 1989 թվականին, գյուղում ապրում էր 397 մարդ[3], հիմնականում հայեր և սվաններ[4]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց։
Ամտղելը հիմնադրել են 1896 թվականի կոտորածից հետո Համշենից գաղթած հայերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 331)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
