Վերին Էշերա
| Գյուղ | ||
|---|---|---|
| Վերին Էշերա | ||
վրաց.՝ ზემო ეშერა
| ||
| 43°4′18.98″N 40°54′29.02″E / 43.0719389°N 40.9080611°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Սուխումի շրջան | |
| ԲԾՄ | 160 մ | |
| Բնակչություն | 1052[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ | |
|
| ||
Վերին Էշերա (վրաց.՝ ზემო ეშერა ), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 15 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Էշերա գյուղից հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 160 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 595 մարդ` հիմնականում հայեր։ Վերին Էշերայի գյուղական խորհուրդը, որն ընդգրկում էր ներառյալ Վերին Էշերան` ևս չորս գյուղ (Աղդարա, Աձիգեժի, Ամբարիխուցա և Ուազաբաա), ուներ 1953 բնակիչ, որտեղ կրկին գերակշռում էին հայերը[2][3]։
1989 թվականին, գյուղում ապրում էր 738 մարդ[4]` մեծամասնությունը հայեր, ինչպես նաև աբխազներ[5]։ Գյուղական խորհրդի ընդհանուր բնակչության թվաքանակը կազմում էր 2031 մարդ[4]։
2011 թվականի տվյալներով գյուղն ուներ 1052 բնակիչ, որոնցից 737 (70,1%) - հայեր, 243 (23,1%) - աբխազներ, 12 (1,1%) - ռուսներ, 4 (0,4%) - ուկրաինացիներ, 1 (0,1%) - սվաններ և 55 (5,2%) այլ ազգերի ներկայացուցիչներ[6]։
Վերին Էշերայի մատույցներում հայտնաբերվել են յուրահատուկ դամբարանային կառույցներ` դոլմեններ, որոնք կառուցվել են մ.թ.ա. երկու հազար տարի առաջ` բրոնզե դարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Перепись населения Абхазии 2011. Очамчырский район
- ↑ Сухумский район 1959 г. Сёла и преобладающая национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- 1 2 «Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР». Արխիվացված է օրիգինալից 2022-11-24-ին. Վերցված է 2017-06-10-ին.
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989 и 2003 годах. Коряков Ю. Б.
- ↑ Перепись населения Абхазии 2011. Сухумский район
| ||||||||||||||||||||||||||||||
