Բզիբ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բզիբ (այլ կիրառումներ)
Գյուղ
Բզիբ
աբխ.՝ Бзыҧ, վրաց.՝ ბზიფი
Bzyb village.jpg
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ172 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն1811 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ
##Բզիբ (գյուղ) (Աբխազիա)
Red pog.png

Բզիբ ( աբխազ.` Бзыҧ, վրաց.՝ ბზიფი, նախկինում` Բզիբ №2, Կալդախվար հայկական), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 15 կմ հարավ-արևելք, Բզիբ գետի ափին, ծովի մակարդակից 172 մ բարձրության վրա։ Գտնվում է Բզիբտա քաղաքատիպ ավանի գյուղական խորհրդի ենթակայության տակ։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 767 մարդ` մեծամասնությունը հայեր, վրացիներ և աբխազներ[1][2]։ 1989 թվականի տվյալներով` 1811 մարդ, կրկին հայեր, աբխազներ և վրացիներ[3][4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։ Գյուղում կա հայկական ութամյա դպրոց։

Բզիբը հիմնադրել են Սամսունից եկած հայերը` 1900 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 428 CC BY-SA icon 80x15.png