Jump to content

Ներքին Մերխեուլ

Գյուղ
Ներքին Մերխեուլ
աբխազերեն՝ Ҵаҟатәи Мархьаул , վրաց.՝ ქვემო მერხეული
42°57′50.00″N 41°6′47.99″E / 42.9638889°N 41.1133306°E / 42.9638889; 41.1133306
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ՀամայնքԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ120 մ
Բնակչություն755 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ներքին Մերխեուլ (Աբխազիա)
Ներքին Մերխեուլ (Աբխազիա)

Ներքին Մերխեուլ ( աբխազերեն՝ Ҵаҟатәи Мархьаул, վրացերեն՝ ქვემო მერხეული), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Գուլրիփշից 4 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Ներքին Մերխեուլի գյուղական խորհրդի կազմում բնակվում էր 4209 բնակիչ, հիմնականում հայեր, նաև վրացիներ և ռուսներ[2][3]։ 1989 թվականին գյուղն ուներ 755 բնակիչ[4], հիմնականում հայեր[5]։

Բնակիչներն զբաղվում էին ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։

Գյուղը հիմնադրել են Տրապիզոնի և Օրդուի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1897 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։