Խաշուփսա
| Գյուղ | ||
|---|---|---|
| Խաշուփսա | ||
| 43°24′31″N 40°06′47″E / 43.40861°N 40.11306°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Գագրայի շրջան | |
| ԲԾՄ | 80 մ | |
| Բնակչություն | 271 մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTCUTC+3 | |
|
| ||
Խաշուփսա (աբխազերեն՝ Ҳашҧсы, վրացերեն՝ ხაშუფსე), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Խաշուփսա գետի ափին, Գագրայից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 303 մարդ` հիմնականում հայեր[1][2]։ 1989 թվականին՝ 217 մարդ[3], կրկին հայեր[4]։ 2011 թվականի տվյալներով գյուղի բնակչությունը կազմում էր 271 մարդ, որից 266 (98,2%) - հայեր, 3 (1,1%) - ռուսներ, 1 (0,4%) - ուկրաինացի և 1 (0,4%) - հույն[5]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ-կինո, բուժկայան։
Խաշուփսա գյուղը հիմնադրել են Սամսունից եկած հայերը` 1899 թվականին։
Գյուղի հյուսիսային մասում պահպանվել են ամրոցի ավերակներ (8-10-րդ դարեր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 16)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
