Մաճարա
Գյուղ | ||
---|---|---|
Մաճարա | ||
աբխ.՝ Мачара, վրաց.՝ მაჭარა | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Գուլրիփշի շրջան | |
ԲԾՄ | 70 մ | |
Բնակչություն | 2640 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, Ռուսներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մաճարա (Մաջարա, աբխազ.` Мачара, վրաց.՝ მაჭარა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 70 մ բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում էր 1257 մարդ` հիմնականում ռուսներ և վրացիներ[1], իսկ գյուղխորհրդի ենթակայության տակ գտնվող տարածքում` 4209 մարդ, հիմնականում հայեր, վրացիներ և ռուսներ[2][3]։ 1989 թվականի տվյալներով` 1152 մարդ[4][5]։
2011 թվականին, գյուղական բնակչության թիվը կազմել է 2640 մարդ, որից 1763 (66,8%) - հայեր, 626 (23,7%) - աբխազներ, 171 (6,5%) - ռուսներ, 27 (1,0%) - վրացիներ, 21 (0,8%) - հույներ, 7 (0,3%) - ուկրաինացիներ և 25 (0,9%) այլ ազգերի ներկայացուցիչներ[6]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական, վրացական և ռուսական տարրական դպրոց։
Հայերը եկել են Տրապիզոնի շրջակայքից` 1896 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աբխազիայի Էթնոքարտեզը
- ↑ Всесоюзная перепись населения 1959. Сухумский район (вкл. современный Гульрипшский район). Сёла и преимущественные национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю.Б.
- ↑ Перепись населения Абхазии 2011. Гулрыпшский район
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |