Իմերխևի
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Իմերխևի | ||
աբխ.՝ Ахурашкуа, վրացերեն՝ იმერხევი | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 350 մ | |
Բնակչություն | 24 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Իմերխևի կամ Ախուրաշկուա (աբխազ.` Ахурашкуа, վրաց.` იმერხევი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 27 կմ հյուսիս-արևմուտք: Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա:
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 186 բնակիչ, հիմնականում հայեր[2][3], իսկ 1989 թվականին` 24 բնակիչ[4], կրկին հայեր[5]:
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և մեղվաբուծությամբ: Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց:
Հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1894 թվականին:
Նախկինում գյուղը կոչվել է Կովալևսկ, Կովալեցկի: 1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Ախուրաշկուա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |