Էստոնկա
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Էստոնկա | ||
| 42°53′4.99″N 41°12′14.00″E / 42.8847194°N 41.2038889°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Սուխումի շրջան | |
| ԲԾՄ | 50 մ | |
| Բնակչություն | 1279 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Էստոնկա կամ Դոպուակիտ (նախկինում՝ Բաղնաշեն, 1948 թվականից` Էստոնկա, աբխազերեն՝ Допуакыт, վրացերեն՝ ესტონკა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Կոդոր գետի աջ ափին, Գուլրիփշից 12 կմ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 1092 մարդ, հիմնականում հայեր և ռուսներ[2][3], իսկ 1989 թվականին, գյուղն ուներ 1279 բնակիչ[4][5], հիմնականում կրկին հայեր և ռուսներ։
Գյուղում կար հայկական տարրական և ռուսական ութամյա դպրոցներ, ակումբ, բուժկայան, մանկամսուր, սղոցարան և էլեկտրաաղաց։
Գյուղը հիմնադրել են էստոնացիները` 1882 թվականին։ Հայերը եկել են Տրապիզոնի շրջակա գյուղերից` 1897 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По Законам Грузии — в составе Гульрипшского муниципалитета Автономной Республики Абхазия
- ↑ Всесоюзная перепись населения 1959. Сухумский район (вкл. современный Гульрипшский район). Сёла и преимущественные национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю.Б.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 83)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
