Բաղնարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բաղնարի
աբխ.՝ Хышәҳарыҧшь, վրաց.՝ ბაღნარი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ230 մ
Բնակչություն334 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Բաղնարի (Աբխազիա)##
Բաղնարի (Աբխազիա)

Բաղնարի կամ Խիշխա (Խիշխարիփշ[1], նախկինում՝ Խրիստոֆորովո, աբխազերեն՝ Хышәҳарыҧшь (Хышәҳа), վրացերեն՝ ბაღნარი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[2], Գագրայից 30 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 230 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 520 մարդ` հիմնականում հայեր[3][4], իսկ 1989 թվականին՝ 320 մարդ[5], կրկին հիմնականում հայեր[6]։

Ըստ 2011 թվականի հաշվառումների, գյուղում ապրում էր 334 մարդ, որից 297 (88,9%) - հայեր, 26 (7,8%) - ռուսներ, 4 (1,2%) - ուկրաինացիներ, 1 (0,3%) - վրացի, 1 (0,3%) - աբխազ և 5 (1,5%) - այլ ազգերի ներկայացուցիչներ[7]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, հիվանդանոց, սղոցարան և էլեկտրաաղաց։

Բաղնարին հիմնադրել են Սամսունի շրջակայքից եկած համշենահայերը` 1897 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 256