Աթարա Հայկական
| Գյուղ | ||
|---|---|---|
| Աթարա Հայկական | ||
աբխ.՝ Аҭара-Ерманқыҭ
վրաց.՝ სომხური ათარა | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Օչամչիրայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Օչամչիրայի շրջան | |
| ԲԾՄ | 230 մ | |
| Բնակչություն | 110[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Աթարա Հայկական (աբխ.՝ Аҭара-Ерманқыҭ (Аҭара-Аерман), վրաց.՝ სომხური ათარა), գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում, Օչամչիրայից 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կոդոր գետի ձախ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 230 մ բարձրության վրա։ 1948-1955 թվականներին գյուղը պաշտոնապես կոչվում էր Երկրորդ Աթարա (Меоре Атара):
Ընդհանուր սահմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիսային սահմանը հանդիսանում է Կոդորի լեռնաշղթան։ Արևելքում այն սահմանակից է Ջգերդա, իսկ հարավում` Աթարա գյուղերին։ Արևմուտքում, Կոդոր գետի երկայնքով` գյուղը սահմանակից է Գուլրիփշի շրջանին։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 2126 մարդ, հիմնականում հայեր։ 1989 թվականին, արդեն 1640 մարդ, իսկ 2011 թվականի տվյալներով` 110 մարդ, հիմնականում կրկին հայեր[1][2]։ Ստալինյան տարիներին գյուղի հյուսիսային Նաա կոչվող հատվածում բնակեցրել էին Վրաստանի Մեստիայի շրջանի սվան գյուղացիների։
| Հաշվառման տարեթիվ | Բնակիչների թվաքանակ | Էթնիկ կազմ |
|---|---|---|
| 1926 | 1.562 | հայեր 85,6%; վրացիներ 1,1%; թուրքեր 0,9% |
| 1959 | 2.021 | հայեր; սվաններ` Նաա գյուղակում (կոնկրետ տվյալներ չկան) |
| 1989 | 1.640 | հայեր; սվաններ` Նաա գյուղակում (կոնկրետ տվյալներ չկան) |
| 2011 | 110 | հայեր 56,4%, աբխազներ 28,2%, ռուսներ 11,8% |
Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի մշակությամբ և այգեգործությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ և երեք տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո և հիվանդանոց։
Պատմական տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել են Օրդուից գաղթած համշենահայերը` 1902-1903 թվականներին։ 1992-1993 թվականներին տեղի ունեցած աբխազա-վրացական ընդհարումների ժամանակ գյուղը մեծ վնասներ է կրել, այրվել են տներ։ Այդ բախումներից հետո սվանները լքել են գյուղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 127)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
