Jump to content

Ագարակ (Աբխազիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակ
աբխ.՝ Амжәықәхәа
վրաց.՝ აგარაკი
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ՀամայնքԳուդաութի շրջան
ԲԾՄ150 մետր
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն672 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+3
Ագարակ (Աբխազիա) (Աբխազիա)##
Ագարակ (Աբխազիա) (Աբխազիա)

Ագարակ կամ Ամժիկուխուա (մինչ 1948 թվականը` Կավակլուկ, աբխ.՝ Амжәықәхәа, վրաց.՝ აგარაკი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 33 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Սև ծովի Պիցունդայի ծովախորշի ափին, ծովի մակարդակից 150 մ բարձրության վրա։ Երկաթուղային կայարան է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն
1926 2097 մարդ
1959 401 մարդ
1989 406 մարդ
2011 672 մարդ

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 401 բնակիչ, հիմնականում հայեր, իսկ գյուղական խորհրդին ենթակա տարածքում բնակվում էր 1191 մարդ, կրկին հիմնականում հայեր[1]։ 1989 թվականին, գյուղական խորհրդի կազմում բնակվել է 982 մարդ, որից բուն Ագարակում` 406 մարդ[2], հիմնականում կրկին հայեր[3][4]։

2011 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 672 բնակիչ, որից 641 (95,4%) - հայեր, 22 (3,3%) - ռուսներ, 4 (0,6%) - աբխազներ, 3 (0,4%) - ուկրաինացիներ և 2 (0,3%) այլ ազգերի ներկայացուցիչներ[5]։

Հաշվառման տարեթիվ Բնակիչների թվաքանակ Էթնիկ կազմ
1886 Կալդախվար գյուղի կազմում բնակչությունը բացակայում էր
1926 2.097 հայեր 87,5%; ռուսներ 2,7%; հույներ 1,5%
1959 1.191 հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
1968 1.692 հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
1989 982 հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
2011 672 հայեր (95,4 %), ռուսներ (3,3 %)

XIX դարի հաշվառումներում գյուղը չի նշվում, քանի որ գյուղի տարածքը եղել է ամայի և մտել է Կալդախվար գյուղի կազմի մեջ։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ և երկու տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան և կինոթատրոն։

Գյուղը հիմնադրել են Համշենից գաղթած հայերը` 1907 թվականին[6]։

Մինչև 1948 թվականը գյուղը կոչվել է Կավակլուկ (Բարդիների պուրակ), 1948-1996 թվականներին կոչվել է Ագարակ, որը մինչ օրս ընդունվում է նաև Վրաստանի իշխանությունների կողմից։ Սակայն 1996 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Ամժիկուխուա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Всесоюзная перепись населения 1959. Гудаутский район. Сёла и преимущественные национальности
  2. Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  3. Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю. Б.
  4. Переписи населения Абхазии 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003
  5. Перепись населения Абхазии 2011. Гудаутский район
  6. «Селу Агарак — 100 лет». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 50