Շահումյանովկա
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյանովկա (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Շահումյանովկա | ||
| 42°55′03″N 41°12′03″E / 42.91750°N 41.20083°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Գուլրիփշի շրջան | |
| Համայնք | Գուլրիփշի շրջան | |
| ԲԾՄ | 120 մ | |
| Բնակչություն | 2145 մարդ (2011) | |
| Տեղաբնականուն | հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Շահումյանովկա կամ Ցկիբին ( աբխազերեն՝ Цкыбын, վրաց.՝ შაუმიანოვკა ), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Կոդոր գետի ափին, Գուլրիփշից 10 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, Շահումյանովկա գյուղում ապրում էր 1365 մարդ, հիմնականում հայեր[2][3][4]։ 1989 թվականին գյուղում ապրում էր 1965 մարդ, կրկին հիմնականում հայեր[4][5]։ Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 2145 բնակիչ։
Բնակիչներն զբաղվում են թեյի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Հայերը եկել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից` 1898 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По Законам Грузии — в составе Гульрипшского муниципалитета Автономной Республики Абхазия
- ↑ Всесоюзная перепись населения 1959. Сухумский район (вкл. современный Гульрипшский район). Сёла и преимущественные национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- 1 2 Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю.Б.
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 436)։ |
