Միքելրիփշ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Միքելրիփշ | ||
աբխ.՝ Мқьалрыҧшь, վրաց.՝ მიქელრიფში | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան և Gagra Municipality? | |
ԲԾՄ | 200 մ | |
Բնակչություն | 326 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Միքելրիփշ կամ Մքյալրիփշ (աբխազերեն՝ Мқьалрыҧшь, վրացերեն՝ მიქელრიფში), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 42 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 200 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 250 մարդ, հիմնականում հայեր և վրացիներ։ 1989 թվականին, գյուղն ուներ 190 բնակիչ, հիմնականում հայեր։
2011 թվականի հաշվառումներով, գյուղում ապրում էր 326 մարդ, որից 308 (94,5%) - հայեր, 7 (2,1%) - ռուսներ, 5 (1,5%) - վրացիներ, 3 (0,9%) - աբխազներ, 2 (0,6%) - ուկրաինացիներ և 1 (0,3%) - հույն։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան և ակումբ։
Միքելրիփշը հիմնադրել են Սամսունից եկած համշենահայերը` 1893 թվականին։
Ծանոթագրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|