Քվենոբանի
Գյուղ | ||
---|---|---|
Քվենոբանի | ||
վրաց.՝ ქვენობანი | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 225 մ | |
Բնակչություն | 110 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Քվենոբանի (Բագադա, վրաց.` ქვენობანი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 40 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 225 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին գյուղն ուներ 103 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 110 մարդ[3], կրկին հայեր։
Բնակիչներն զբաղվում են եգիպտացորենի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց և բուժկայան։
Հիմնադրել են Տրապիզոնի և Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1897 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |