Վերին Մծարա
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Մծարա | ||
վրաց.՝ ზემო მწარა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 280 մ | |
Բնակչություն | 144 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Վերին Մծարա (վրաց.` ზემო მწარა, Զեմո Մծարա), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 20 կմ հյուսիս-արևելք, Աափսթա գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 280 մ բարձրության վրա։ Մտնում է Մծարայի գյուղական խորհրդի կազմի մեջ։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 99 մարդ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին` 144 մարդ[2], կրկին հայեր[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ունի հայկական տարրական դպրոց։
Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից` 1879 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |