Կուլտուբանի
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կուլտուբանի | ||
| 43°24′17″N 40°01′56″E / 43.40472°N 40.03222°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Գագրայի շրջան | |
| ԲԾՄ | 100 մ | |
| Բնակչություն | 866 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | |
|
| ||
Կուլտուբանի կամ Ասաբուլեյ (աբխ.՝ Асабулей, վրաց.՝ კულტუბანი) գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 23 կմ հյուսիս, Փսոու գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 420 մարդ` հիմնականում հայեր և ռուսներ[2][3]։ 1989 թվականին գյուղն ուներ 866 բնակիչ[4]` կրկին հայեր և ռուսներ[5]։
Բնակչությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ունի հայկական ութամյա դպրոց։
Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1898 թվականին։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին գյուղն անվանվել է Կուլտուրնիե Ուչաստկի (Культурные Участки), իսկ հետո` Զարյա Վոստոկա (ზარია ვოსტოკა): 1956 թվականից` Կուլտուբանի։ 1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Ասաբուլեյ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 715)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
