Աչմարդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աչմարդա
վրաց.՝ აჩმარდა
Ачмарда.JPG
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ460 մ
Բնակչություն230 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
##Աչմարդա (Աբխազիա)
Red pog.png

Աչմարդա (վրաց.՝ აჩმარდა, նախկինում` Օվա), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 38 կմ հյուսիս, Սանդրիփշի գետի ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 460 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 415 մարդ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականին` 230 մարդ, կրկին հիմնականում հայեր[3]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում կար հայկական ութամյա դպրոց և գրադարան։

Աչմարդա գյուղը հիմնադրել են Սոչիի և Վրաստանի Խոբիի շրջանից տեղափոխված հայերը` 1898 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 496 CC BY-SA icon 80x15.png