Բագաժիաշթա Առաջին
Գյուղ | ||
---|---|---|
Բագաժիաշթա Առաջին | ||
աբխ.՝ Цанбекуара, վրաց.՝ პირველი ბაგაჟიაშთა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 80 մ | |
Բնակչություն | 1858 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Բագաժիաշթա Առաջին կամ Ցանբեկուարա (նախկինում՝ Բոգափոշտա, աբխազերեն՝ Цанбекуара (БаГажәиашҭа I), վրացերեն՝ პირველი ბაგაჟიაშთა, Պիրվելի Բագաժիաշթա), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 7 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին, 1-ին Բագափշ-Յաշթա գյուղում, համաձայն մարդահամարի արդյունքների, բնակվում էր 1345 մարդ, հիմնականում հայեր և մասամբ վրացիներ[1][2]։ 1989 թվականին գյուղն ուներ 1858 բնակիչ[3], հիմնականում կրկին հայեր և վրացիներ[4]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի և ցիտրուսների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ և տարրական դպրոցներ, գրադարան, մշակույթի տուն, կինոթատրոն և բուժկայան։
Գյուղը հիմնադրել են Տրապիզոնի, Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից եկած հայերը` 1896 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|