Jump to content

Էշերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Էշերա
աբխ.՝ Ешыра, վրաց.՝ ეშერა
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ՀամայնքՍուխումի շրջան
ԲԾՄ30 մ
Բնակչություն2141[1] մարդ (2011)
Ազգային կազմԱբխազներ, Հայեր, Ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Ավտոմոբիլային կոդABH
Էշերա (Աբխազիա)##
Էշերա (Աբխազիա)

Էշերա (աբխազերեն՝ Ешыра, վրաց.՝ ეშერა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի աջ ափին, Սուխումից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1257 մարդ` հիմնականում հայեր, իսկ Էշերայի գյուղխորհրդին ենթակա տարածքի հետ միասին` 3883 մարդ, հիմնականում հայեր, ինչպես նաև ռուսներ և աբխազներ[2][3]։

1989 թվականին, Էշերա գյուղում ապրում էր 2130 մարդ[4], հիմնականում կրկին հայեր, դրան գումարած նաև գյուղխորհրդին ենթակա Գուանդրա գյուղում ապրող 1750 հայերը, Կուտիշխա գյուղի 1628 հայերն ու ռուսները, ինչպես նաև Շիծկվարա գյուղի 1169 հայերն ու աբխազները, որն ընդհանուր առմամբ կազմում էր` 6677 մարդ[4][5]։

2011 թվականին Էշերայի բնակչության թիվը 2141 էր, որոնցից 876 (40,9%) - աբխազներ, 873 (40,8%) - հայեր, 233 (10,9%) - ռուսներ, 41 (1,9%) - վրացիներ, 26 (1,2%) - ուկրաինացիներ, 13 (0,6%) - հույներ և 79 (3,7%) այլ ազգություններ[6]։

Հայերը եկել են 1884 թվականին՝ Օրդուից։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Էշերայի տարածքում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնցից առավել հայտնի են կրոմլեխները և անտիկ քաղաքատեղին` Աբխազիայի ափերին հունական քաղաքակրթության ժամանակաշրջանին վերաբերող առավել վառ արտահայտված վկայությունը։ Վերին Էշերայի մատույցներում հայտնաբերվել են յուրահատուկ դամբարանային կառույցներ` դոլմեններ, որոնք կառուցվել են մ.թ.ա. երկու հազար տարի առաջ` բրոնզե դարում։

19-րդ դարի վերջերում, Էշերայի բլուրներից մեկի վրա ամառանոց է կառուցել ռուս նկարիչ Վասիլի Վերեշչագինը[7]։ 1940-ական թվականներին Էշերայում գործում էր օդանավակայան, որի տեղում հետագայում կառուցվեց ԽՍՀՄ կենտրոնական օլիմպիական բազան։ Էշերայում գործել է նաև «Էշերա» առողջարանը[8]։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, երկաթուղային կայարան, նավթաբազա, ալրաղաց կոմբինատ, գյուղտեխնիկայի կայան և այլն։

1990-ական թվականներին, վրաց-աբխազական հակամարտությունների արդյունքում առողջարանի և սպորտբազայի շենքերը խիստ տուժել են։

1945 թվականին Էշերայում է ծնվել Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Перепись населения Абхазии 2011. Очамчырский район
  2. Сухумский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  3. Этнокарта Абхазской АССР 1959
  4. 4,0 4,1 Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  5. Этноязыковые карты Абхазии в 1989 г. Коряков Ю. Б.
  6. Перепись населения Абхазии 2011. Сухумский район
  7. «Добро пожаловать в Абхазию!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Отдых в Эшере». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 61