Փշափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Փշափ
աբխ.՝ Пшап, վրաց.՝ ფშაფი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ60 մ
Բնակչություն2582 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Վրացիներ
Փշափ (Աբխազիա)##
Փշափ (Աբխազիա)

Փշափ (նաև` Փշապի, աբխազերեն՝ Пшап, վրացերեն՝ ფშაფი), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 5 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Սև ծովի Սուխումի ծովախորշի ափին, ծովի մակարդակից 60 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 515 բնակիչ, հիմնականում հայեր և վրացիներ[1], իսկ 1989 թվականին՝ 1038 բնակիչ[2], կրկին հիմնականում հայեր և վրացիներ[3]։

2011 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում ապրում էր 2582 մարդ, որից 2305 (89,3%) - հայեր, 209 (8,1%) - աբխազներ, 26 (1,0%) - ռուսներ, 21 (0,8%) - վրացիներ, 10 (0,4%) - հույներ, 4 (0,2%) - ուկրաինացիներ և 7 (0,3%) այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, թեյի, բանջարաբոստանային և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց և ակումբ։

Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։

Փշափում է ծնվել վրաց հայտնի ըմբշամարտիկ Էլդար Կուրտանիձեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։