Կոլխիդա (Աբխազիա)
Գյուղ | ||
---|---|---|
Կոլխիդա | ||
աբխ.՝ Ҧсахара, վրացերեն՝ კოლხიდა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 20 մ | |
Բնակչություն | 2492 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, | |
|
Կոլխիդա կամ Փսախարա (աբխազ.` Ҧсахара, վրաց.` კოლხიდა), քաղաքատիպ ավան Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 5 կմ հյուսիս-արևելք: Գտնվում է ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա:
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, Կոլխիդա գյուղում բնակվում էր 1667 մարդ (այդ թվում` Վերին Կոլխիդա գյուղն ուներ 486 բնակիչ, հիմնականում հայեր, իսկ Ներքին Կոլխիդան` 1667 բնակիչ), հիմնականում հայեր և մասամբ վրացիներ[1][2]: 1989 թվականի տվյալներով, Կոլխիդայում բնակվում էր 3102 մարդ[3], հիմնականում կրկին հայեր և վրացիներ[4]:
Համաձայն 2011 թվականի հաշվառումների, Կոլխիդայում բնակվում էր 2492 մարդ, որից 1486 (59,6%) - հայեր, 727 (29,2%) - աբխազներ, 170 (6,8%) - ռուսներ, 56 (2,2%) - վրացիներ, 21 (0,8%) - հույներ, 12 (0,5%) - ուկրաինացիներ և 20 (0,8%) այլ ազգերի ներկայացուցիչներ[5][6]:
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Խորհրդային տարիներին գյուղն ուներ վրացական միջնակարգ և հայկական ութամյա դպրոցներ, ակումբ և բուժկայան:
Հայերը եկել էին շրջակա գյուղերից` 1923 թվականին:
1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Փսախարա: 1982 թվականին, Կոլխիդան ստացել էր քաղաքատիպ ավանի կարգավիճակ, սակայն Աբխազիայի կառավարությունը այն ներկայացնում է որպես` գյուղ[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |